14:50 ՌԴ և Թուրքիայի ԶՈՒ անձնակազմերը Իդլիբում նախատեսում են համատեղ վարժանքների | |
|
Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի անձնակազմերը, որոնք նախատեսում են մասնակցել Իդլիբ նահանգում համատեղ պարեկությանը, վերապատրաստման դասընթացներ են անցել՝ նպատակ ունենալով մշակել պարեկային կազմի տարբեր գործողություններ: Ավելի քան վեց ամսվա ընթացքում այդ տարածքում պարեկություն չի եղել, ուստի Սարակիբ քաղաքում անցկացվող զորավարժությունները համատեղ աշխատանքի հաջողության բանալին կդառնան, լրագրողներին ասել է Թուրքիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը: «Մենք պետք է մեկ անգամ ևս մշակենք բոլոր առաջադրանքները: Գիտեմ, որ այստեղ բոլոր մարդիկ փորձառու են: Բայց մեզ համար կարևոր է հասնել առավել համակարգված աշխատանքի», – ասել է նա: Դասընթացի ընթացքում ռուս և թուրք զինծառայողները մշակել են ավտոշարասյունով շարժվելու, դրա վրա հարձակումը հետ մղելու և վիրավորներին տարհանելու, ինչպես նաև այն վայրերում տեղափոխվելու կարգը, որտեղ զինյալները կարող են դարանակալել: Լեզվական արգելքը հաղթահարելու համար զինծառայողներին օգնում է ազդանշանների հատուկ համակարգը, որոնք շարժման մեջ ցուցադրվում են տրանսպորտային միջոցների լուսավորող սարքերով: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |