12:40
ՌԴ-ում խոշորագույն թմրալաբորատորիա է ոչնչացվել

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  Մերձմոսկվայի Սերպուխովսկի շրջանում իրավապահները ոչնչացրել են ՌԴ-ում թմրանյութերի խոշորագույն լաբորատորիան:

Ֆերմերային տնտեսության տարածքում, որը շուրջ 4 հեկտար է, գործել է հսկայական քիմիական լաբորատորիա, որտեղ արտադրվել են սինթետիկ թմրանյութեր:

Մեկ ամսվա ընթացքում այստեղ արտադրվել է միջինը մինչև կես տոննա թմրանյութ: Իրավապահների հատուկ գործողության ընթացքում լաբորատորիայից առգրավվել են 7 քիմիական ռեակտորներ, մոտ 100 կգ պատրաստի թմրանյութ, 1,5 տոննա հեղուկ հումք, 4 տոննա քիմիական ռեակտիվներ, ինչպես նաև բազմաթիվ քիմիական սարքեր: Գործողության ընթացքում ձերբակալվել է 3 անձ, նրանք բոլորն Ուկրաինայի քաղաքացիներ են:

Նրանցից 2-ը քիմիկոսներ են, մեկն էլ եղել է առաքումների պատասխանատուն: Ավելի ուշ ձերբակալվել է նաև թմրալաբորատորիայի ղեկավարը:

Просмотров: 407 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: թմրալաբորատորիա | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0