11:30
ՌԴ-ն արտահանձնում է Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լևոն Սարգսյանին

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշել է բավարարել ՀՀ դատախազության հարցումը ավազակությանը մասնակցելու համար հետախուզվող ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) արտահանձման վերաբերյալ։ 

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով գերատեսչությանը: Նշվում է, որ Սարգսյանին մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Հիշեցնենք՝ Լևոն Սարգսյանը հետախուզման մեջ էր գտնվում 2018 թվականի հոկտեմբերի 1-ից: Նա որպես մեղադրյալ է ներգրավվել 11 տարի առաջ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու համար:

Просмотров: 526 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Ալրաղացի Լյովիկ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0