20:30 Ռաֆայելի որմնանկարի վրա գտել են զբոսաշրջիկների մակագրությունները | |
|
Իտալացի նկարիչ Ռաֆայելի Վատիկանի Առաքելական պալատի որմնանկարի վրա հայտնաբերել են ուկրաինացի զբոսաշրջիկների մակագրությունները: Այցելուն նկատել է «Լենա Թամարա Վինիցա» գրությունը։ Կից տեսանյութը տեղադրել է Italy for me («Իտալիան ինձ համար») Facebook-յան խմբում: Գրության ամսաթիվն անհայտ է: Որմնանկարի վրա այլ գրություններ էլ կան, սակայն այս մեկն ամենաթարմն է երևում: Որմնանկարն արել է Ռաֆայելն իր աշակերտների հետ: Առաքելական պալատը Հռոմի Պապի պաշտոնական նստավայրն է: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |