17:02 Ռադայի ընտրություններում Սահակաշվիլիի կուսակցությունը չգրանցելու որոշումը չեղարկվել է | |
|
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Կիևի վեցերորդ վերաքննիչ վարչական դատարանը չեղարկել է Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Միխեիլ Սահակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցության թեկնածուներին Գերագույն ռադայի ընտրություններում չգրանցելու մասին որոշումը։ Ուկրաինայի գլխավոր դատախազ Լարիսա Սագանի մամլո քարտուղարը Twitter-ում գրել է, որ դատարանը ԿԸՀ-ին պարտավորեցրել է վերանայել կուսակցության փաստաթղթերը և գրանցել թեկնածուների ցուցակը: Կուսակցության օգտին դատարանի որոշման մասին հաղորդել է նաև Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Դավիդ Սակվարելիձեն: Դատարանի որոշումից հետո, Սահակաշվիլին իր կուսակիցների հետ կրկին դիմել է ԿԸՀ՝ ընտրություններին մասնակցության նոր հայտ ներկայացնելու համար: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |