21:20 Քրեական գործն ուղարկեք, թող կարդան | |
|
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ռուսական հեռուստաընկերություն է վատացել, թե բա՝ Փաշինյանը մտադիր է Քոչարյանին նստեցնել ու վրիժառությունը, սահմանադրության խախտումը ու էլ չգտեմ ինչ իրար են խառնվել այդ գործում: Մեղադրելու չէ. իրենց մոտ ու հեռու պատմության մեջ տեսածները ու իմացածները այլ բան է. այդ երկրում սովոր են, որ իրենց բարձրաստիճան ղեկավարները ամենածանրագույն հանցագործությունները կատարեն սեփական հասարակության դեմ, ինչպես Ստալինը, Լենինը կամ նույնիսկ ՌԴ ղեկավարությունից, ու ոչ միայն անպատիժ մնան, այլև մեծարվեն, փառաբանվեն: Քրեական գործն ուղարկեք, թող կարդան»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |