22:15 Քո ամենահավատարիմ բարեկամը | |
|
1. Լավ գրիչ ունեցող հեղինակների ստեղծագործություններն ընթերցելով՝ դուք կսովորեք լավ խոսել: 2. Կրթվածությունը որոշվում է ոչ թե կարդացած, այլ՝ հասկացած գրքերի քանակով: 3. Մարդիկ, ովքեր գրքեր են կարդում, մշտապես կկառավարեն նրանց, ովքեր հեռուստացույց են դիտում: 4. Գիրքը ֆիլմից միշտ էլ ավելի լավ է, քանի որ երևակայությունը՝ հատուկ էֆեկտների սահմանափակում չունի: 5. Ինչքան շատ կարդաք, այնքան քիչ կփորձեք նմանակել: 6. Մարդիկ բաժանվում են երկու խմբի: Մարդիկ՝ ովքեր գիրք են կարդում, ու մարդիկ՝ ովքեր լսում են գիրք կարդացողներին: 7. Հար և նման մանրոնից գոյացող դրամին, գիտելիքն էլ ամբարվում է կարդացած գրքերի տարբեր հատվածներից: 8. Մտքի ֆիզիկական վարժությունն էլ՝ ընթերցանությունն է… 9. Խելացի դառնալու համար լավ գրքեր կարդալն էլ բավարար է, բայց դրանք գտնելու համար, պետք է հազարավոր այլ գրքեր թերթել: 10. Հավատացեք գրքերին,քանի որ նրանք ամենահավատարիմն են: Լռում են, երբ պետք է, և խոսում՝ անհրաժեշտության դեպքում: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |