13:41 Քննություն է տարվում՝ պարզելու Նոյեմբերյանի 42-ամյա բնակչի անհետ կորելու հանգամանքները | |
|
2020թ հուլիսի 29-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակչուհին դիմել է ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ հուլիսի 15-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, իր որդին ՝ ծնված 1978թ., տանից դուրս է եկել աշխատանքի գնալու նպատակով և չի վերադարձել: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նոյեմբերյան քաղաքի 42-ամյա բնակիչը ԱՁ-ին պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենայով, ապրանքներ առաքելու նպատակով, մեկնել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ուղղությամբ։ Հաջորդ օրը նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Լոռու մարզի Քարակոպ գյուղի տարածքում, իսկ 42-ամյա տղամարդը մինչ օրս չի հայտնաբերվել։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |