10:23 Քկ պարզաբանումը․ խնջույքի ժամանակ որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել | |
|
Հայաստանի Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել կապված մամուլի մի հրապարակման հետ, ըստ որի Քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ սկանդալ է եղել: ՔԿ-ի պարզաբանման մեջ ասված է. «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում «Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ հոկտեմբերի 8-ին՝ Քննչական կոմիտեի 5-ամյակին նվիրված խնջույքը տեղի է ունեցել «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, որին մասնակցել են նաեւ Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները: Նշենք, որ խնջույքին ՀՀ վարչապետի արարողակարգից որեւէ անձ չի մասնակցել, հետեւաբար նյութում տեղ գտած տեղեկատվությունը, թե ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը կոնֆլիկտ է ունեցել նրանց հետ, հորինվածք է: Ինչ վերաբերվում է Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների՝ խնջույքից հեռանալու մասին լուրին, ապա նշենք, որ երկու գերատեսչության ղեկավարները միջոցառմանը մասնակցել են մինչեւ դրա ավարտը, այնուհետ գիշերել են «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում, ինչը հնարավոր է ճշտել նաեւ հիշյալ հյուրանոցից»:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |