13:35 «Քեթրին Գրուպ»-ի հիմնադիրը հաստատեց ընկերության սնանկության մասին լուրը | |
|
Այսօր «Ժողովուրդ» թերթը տեղեկություն էր հրապարակել, թե ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող «Քեթրին Գրուպ» ընկերությունը հայտնվել է սննկացման եզրին: Թերթի փոխանցմամբ՝ «Քեթրին Գրուպ» ընկերությանը հարկադրաբար սնանկ ճանաչելու պահանջով ՀՀ սնանկության դատարան է դիմել «Ալիանս Լոջիսթիք» ընկերությունը: news-line.am-ը կապվել է «Քեթրին Գրուպ»-ի հիմնադիր Ռիկարդո Անտոնիո Մերինոյի հետ, որը հաստատեց սննանկության մասին տեղեկությունը։ Մերինոն նաև նշել է, որ «Ալիանս Լոջիսթիք»-ը «Քեթրին Գրուպ»-ից պահանջում է ոչ թե 25 այլ 3,5 մլն դրամ։ Հավանաբար «Քեթրին Գրուպը» չդիմացավ հարկային անընդհատ ստուգումներին, որոնք ակնհայտ «ուժեղացվեցին» 2016թ․-ից սկսած։ Մամուլում պարբերաբար տեղեկություն էր հայտնվում, որ հարկայաինի դիմակավորները պատերի վրայից թռնելով ներժուժել են ընկերություն։ Ըստ աղբյուրի՝ նշված ժամանակահատվածում «Քեթրին Գրուպը»-ը պետբյուջե է վճարել 600 մլն դրամ գումար, ինչը միչև օրս վիճարկվում է դատական ատյաններում։ Ինչ վերաբերվում է Միհրան Պողոսյանին, ապա ըստ շրջանառվող լուրերի՝ նա խոշոր շինարարարական ընկերություն է հիմնել Ռուսաստանի Դաշնությունում՝ Մոսկվայում։ PGS անվամբ ընկերությունն արդեն իսկ ներգրավված է շինարարական ծրարգրերում։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |