22:15 Քեոփսի բուրգի մոտակայքում հին դամբարան է հայտնաբերվել | |
|
«Սև հնագետները» եգիպտական բուրգերի տարածքում հին դամբարան են հայտնաբերել, որը կարող է կապ ունենալ ոչ հեռու գտնվող Քեոփսի բուրգի հետ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ Al-Ahram պարբերականին հղումով: Հանցագործներն իրենց ապօրինի գործունեությունն իրականացրել են գիշերները՝ հայտնի բուրգից 30 մ հեռավորության վրա գտնվող բնակելի տնից: Առկա տվյալների համաձայն՝ նրանք բնակելի տան հատակին դեպի երկար միջանցք տանող անցք են բացել: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է օրինազանցներին, իսկ Եգիպտոսի հնագիտության նախարարությունը սկսել է դամբարանի ուսումնասիրությունները: Գիտնականները ենթադրում են, որ հայտնաբերված դամբարանը Եգիպտոսի պատմության հնագույն շրջանին՝ փարավոնների 5-րդ դինաստիային է պատկանում (մ.թ.ա 2504 - 2347): Եգիպտոսի հնագիտության նախկին նախարար, հայտնի հնագետ Զահի Հավասը հայտնել է, որ այն տարածքը, որտեղ հայտնաբերվել է դամբարանը, հայտնի է նրանով, որ բնակելի թաղամասի տակ հինավուրց կառույցներ ու դամբարաններ կարող են լինել, այդ իսկ պատճառով ինքնուրույն պեղումներ կատարելը խստիվ արգելվում է, իսկ հնագիտական առաքելություններ իրականացնելը բնակելի տների խտության պատճառով անհնար է: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |