23:00
Քանյե Ուեսթը դասվել է Forbes-ի միլիարդատերերի շարքում

armeniasputnik.am-ի փոխանցմամբ՝ Forbes ամսագիրը միլիարդատեր է ճանաչել ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթին։ Ըստ ամսագրի` երգչի կարողությունը 1,3 մլրդ դոլար է:

Forbes-ը Ուեսթին դասել է միլիարդատերի շարքում այն բանից հետո, երբ ռեփերը համաձայնել է ներկայացնել իր բիզնեսի փաստաթղթերը և բանկային հաշիվներից քաղվածքները:

Այդ գումարի մի մասը ՝ 1,26 մլրդ դոլարը, երգչին բերել է նրա Yeezy ապրանքանիշ ։ Ամսագրի հաշվարկներով՝ Ուեսթի մնացած ակտիվների արժեքն ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 125 մլն դոլար:

 Քանյե Ուեսթն ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինն է։ Նրանք 4 զավակ ունեն` 2 աղջիկ և 2 տղա։

 

Категория: Muzic | Просмотров: 1159 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Քանյե Ուեսթ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0