11:06 Քանդակագործը՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մասին | |
|
Քանդակագործ Նունե Թումանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին», որը կտեղադրվի Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում։ Բաց մրցույթում հաղթած բրոնզից և քարից հուշարձանը կոչվում է «Ազդեցություն և հակազդեցություն», արձանի հեղինակն է քանդակագործ Ալբերտ Վարդանյանը: Նունե Թումանյանը գրել է. «Թեժ բանավեճեր են ՖԲ-ում, այս հուշարձանի շուրջ: Մի քանիսին մասնակցել եմ, մի քանիսի կողքով սուս-փուս անցել... Մրցույթը եղելա ամիսներ առաջ ( ճիշտ ժամանակը չեմ հիշում, ոչ մասնակցել եմ ոչ էլ ընտրողների մեջ եմ եղել), դրվելա համացանցում, շատերս տեսել ենք: Աղմկում ենք հիմա, երբ հավանաբար գործի մեծ մասը արվածա: Բոլորս էլ կուզեինք տեսնել ներկայացված մնացած գործերը ևս: Բայց վստահաբար կարող եմ ասել, որ դա էնքան էլ էական չի: Հնարավոր տարբերակներից միքանիսը՝ էսքիզը հետաքրքիր է, բայց փոքրածավալ լինելու դեպքում: Էսքիզը հետաքրքիր է, բայց որպես պլակատ... Էսքիզը հետաքրքիր է, բայց ուրիշ տեղ ու ասելիքի դեպքում... Էսքիզը հետաքրքիր է , բայց ինչ որ տեղ արդեն տեսել ենք... Հիմա կոնկրետ էս էսքիզի ու հեղինակի մասին: Էսքիզը էս չափում ու էս ֆոտոշոփով շահեկան վիճակում չի: Լավ չի նայվում...Համամիտ եմ... Մի տարի առաջ տեսա Վարդանյանի մեծ գործերից Գյումրիում ու երանի տվեցի էն օրվան, երբ Երևանում էլ կունենանք, գոնե մի գործ: Բայց ես հավատում եմ, որ էն ինչ կտեղադրի Ա. Վարդանյանը, մեզ չի հիասթափեցնի: Ինքը կարողա...Ինքը վարպետ ա... Հ.Գ. Վերջին անգամ տեսել եմ ՀՆՄ-ում, 6 տարի առաջ: Պայքարելու հավես ունեք՝ պայքարեք հնաբույր հուշարձանների դեմ, որ դեռ դրվելու են, ու որոնք քաղաքին ոչ պետք են, ոչ էլ գրավչություն են ավելացնում: Պայքարեք են հուշարձանների դեմ, որոնք ընտանիքի, սպորտսմենների և կամ պատվիրատուի ընտրությունով է դրվում»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |