10:42 Քաղաքագետ․ «Շատ մի սիրիր ատել կա» | |
|
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Փետրվարի 17-ին Հայաստանի մի քանի մարզերի 24 համայքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ... Հասարակության ուշադրությունը սևեռված էր մի քանի համայքների վրա, որտեղ Թավշյա հեղափոխությունից հետո տեղի էին ունեցել բնակիչների կողմից կազմակերպված բողոքի ցույցեր՝ համայնքապետների հրաժարականի պահանջով... Ամենասկանդալային իրադարձությունների կիզակետում էր հայտնվել նաև Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայքնը, որտեղ 2018 թ-ի սեպտեմբերի վերջից տեղի ունեցող ցույցերը և ճանապարհների փակումը, ինչպես նաև Արարատի մարզպետի միջամտությունը՝ գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանին հրաժարականի կոչով դիմելը տվեց իր արդյունքները... Չդիմանալով «բազմաբովանդակ» ճնշումներին Ուրցաձորի գյուղապետ Անդրեասյանը հրաժարական տվեց... Ռաֆիկ Անդրեասյանը հավաքել է 917 ձայն՝ 216 ձայնով առաջ անցնելով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար և Արարատի մարզպետի հովանավորյալ Գևորգ Ավետիսյանից... Գյուղացու համար կարևորը գյուղապետի աշխատանքի դրական արդյունքների արձանագրումն է,որն,ըստ գյուղապետի ընտրությունների արդյունքների, չեն բավարարել խոշորացված Ուրցաձոր համայնքի բնակիչներին...Արդյունքում՝իշխանությունները պարտվեցին... Թավշյա հեղափոխությունից անցել է 9 ամիս, սակայն սոցիալ-տնտեսական առումով հասարակությունը դրական արդյունքները դեռ չի զգացել իր վրա, որը մարդկանց մի զգալի մասի մոտ խորը հիասթափություն է առաջացրել... | |
|
| |
| Всего комментариев: 0 | |