10:09 Քաղաքագետ. «Բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի» | |
|
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության բանաձի դեմ կիրառված «վետո»-ին, Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այն Սենատում դեռևս շանսեր ունի։ «Շանս 1. Գրահամը վերացնում է իր վետոն (hold): Նման գործողության պատճառ կարող է դառնալ նրա նկատմամբ հասարակական լուրջ ճնշումը: Շանս 2. Գրահամը կարող է ամբողջ Սենատում միայնակ մնալ, եթե սենատորների ճնշող մեծամասնությունը աջակցեն բանաձևին: Այս դեպքում նրա վրա փաստացի ճնշում կլինի իր գործընկերների կողմից: Շանս 3. Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Մքքոնելը շրջանցի վետոն և բանաձևը բերի քվեարկության: Այս պարագայում վետոն կիրառած սենատորը կարող է օգտվել իր «filbuster» իրականացնելու իրավունքից, այսինքն ձգձգել քվեարկությունը, քննարկումներ և լսումներ կազմակերպել և այլն: ՀԳ. Այս պահին մեր «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» մասնագետները քրքրում են Գրահամի կապերը թուրքական լոբիստների հետ և ձեռքի տակ հայտնված տեղեկությունները շուտով կհրապարակենք»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |