11:11
Քաղաքագետ․ «ԱՄՆ Սենատում բանաձև անցկացնելն անհամեմատ ավելի բարդ է լինելու»

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«ԱՄՆ Սենատում բանաձեւ անցկացնելն անհամեմատ ավելի բարդ է լինելու:

ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձեւի բովանդակությամբ մեկ այլ բանաձև արդեն իսկ ներկայացված է Սենատի քննարկմանը:

ԱՄՆ կոնգրեսի վերին պալատում` Սենատում, Ցեղասպանության բանաձեւի անցկացումն անհամեմատ ավելի բարդ գործընթաց է լինելու: Խնդիրն այն է, որ Սենատի պրակտիկայում կա այսպես կոչված «վետոյի» կիրառումը (Senate Hold): Սա նշանակում է, որ 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է այն կիրառել և «բլոկ» անել ցանկացած իրավական ակտ, կամ բանաձեւ` կանխելով դրա մուտքը լիագումար օրակարգ և քվեարկությունը:

Մեր լոբբիստներին այս գործընթացը լավ ծանոթ է: Մենք այն երկու անգամ կիրառել ենք Հայաստանում եւ Ադրբեջանում դեսպանի թեկնածուներ Մեթյու Բրայզայի և Ջոն Հոգլանդի դեմ (Սենատոր Մենենդեզի ձեռամբ):

Իրավական գործընթացների մեջ չեմ խորանում, բայց այստեղ մեզ համար կրիտիկական նշանակություն ունի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ ՄքՔոննելի աջակցությունը:

Այս պահին ունենք 16 սենատորի սկզբնական աջակցություն և մեկ սենատոր, ով ի զարմանս ինձ և իր թուրք ընկերների, միացել է աջակիցներին (Cory Booker)»:

Категория: Տեսանկյուն | Просмотров: 637 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: ԱՄՆ Սենատ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0