10:00
Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է

Քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցը հատկապես սրվում է պատերազմական իրավիճակներում։ Ֆրանսիացի վիրաբույժ, գեներալ Սանտ Պոլը 1931 թ. Փարիզում հիմնում է «Ժնևյան գոտիներ» ասոցիացիան։ Նպատակն էր առանձնացնել չեզոք գոտիներ կամ բաց քաղաքներ, որտեղ պատերազմների ժամանակ կարող էր ապաստանել քաղաքացիական բնակչությունը։

1958 թ. «Ժնևյան գոտիները» վերածվեցին քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ)։ 1972 թ. ՔՊՄԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը, որն ուժի մեջ մտավ մարտի 1-ին, և այդ օրը սահմանվեց որպես Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր:

1994 թ. ապրիլից Հայաստանը ևս ՔՊՄԿ անդամ է: 

Категория: Օրացույց | Просмотров: 1528 | Добавил: armenlur | Теги: մարտի 1, Միջազգային օրեր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0