12:26 Փոխքաղաքապետ․ «Մաեստրո՛, դեռ հազար փակված դռներ կան բացելու» | |
|
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մաեստրո Մեսչյանը, իր նախագծածի համաձայն, հեռանում է, իր խոսքով ասած՝ «քաղաքի ճարտարապետի» պաշտոնից: Դժվար է ասել, թե ինչ զգացողություններ եմ ունենալու մի քանի օրից, երբ գիտակցեմ, որ ավագ ընկերոջս հետ այլևս նույն շենքում չեմ աշխատելու: Որ էլ նախկինի պես օրվա ընթացքում չենք հանդիպելու քաղաքապետարանի միջանցքներում ու ջերմ «բարեւ»-ից հետո մի «տղավարի» կատակ փոխանակենք՝ օրվա տրամադրությանը համահունչ: Հպարտ եմ ու երջանիկ, որ այս ամիսներն իրար հետ մի հարկի տակ անցկացրեցինք, մեր երկրի ու քաղաքի համար այս կարեւոր շրջանում աշխատեցինք իրար հետ, մտքեր փոխանակեցինք, ծրագրեր մշակեցինք: Ողջույ՛ն մաեստրո, դեռ հազար փակված դռներ կան բացելու»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |