15:18
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային զրույց է ունեցել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հիմնական ուշադրությունը հատկացվել է լիբիական ճգնաժամի խնդրին։ Կրկին ընդգծվել է հակամարտող կողմերի իրական քայլերի անհրաժեշտությունը կրակի դադարեցման և Բեռլինյան համաժողովի որոշումների ու ՄԱԿ ԱԽ 2510 բանաձեւի համաձայն ուղիղ բանակցությունների գործարկման ուղղությամբ։

Քննարկվել է Սիրիայում իրավիճակը՝ շեշտադրում կատարելով ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերի ակտիվացման վրա։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համակարգման մասին՝ Իդլիբի ապաէսկալացիայի գոտու վերաբերյալ ռուս-թուքական համաձայնությունների կատարման շահերի շրջանակում, առաջին հերթին 2020 թվականի մարտի 5-ին Մոսկվայում ընդունված 2018 թվականի Սոչիի Հուշագրի Լրացուցիչ արձանագրությունը։

Անդրադարձ է կատարվել այլ հրատապ միջազգային հարցերի, մասնավորապես՝ մերձավորարեւելյան կարգավորման հարցերին։

Դրանից բացի, քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի զարգացումը։ 

Просмотров: 246 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Պուտին-Էրդողան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0