12:20
Պուտինն է միջազգային հանրությանը կոչ անում հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին. Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Անցել է 2 ամսից ավելի, ինչ «Լուսավոր Հայաստան" կուսակցությունը հրապարակել է ճգնաժամից դուրս գալու ճանապարհային քարտեզը, որով, ի թիվս այլնի, առաջարկվում էր դոնորների միջազգային համաժողով հրավիրել եւ հավաքագրել հումանիտար օգնություն։

Այս ուղղությամբ կառավարությունն այս ընթացքում որեւէ քայլ չի ձեռնարկել, որեւէ արդյունք չի գրանցել։

Եվ այժմ տեղեկանում ենք, որ ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինն է Դավոսի տնտեսական համաժողովում միջազգային հանրությանը կոչ անում հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին»։

 

Категория: Տեսանկյուն | Просмотров: 237 | Добавил: vakhtangmmargaryan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0