21:15 Պուգաչովայի չիրականացած երազանքը | |
|
Ռուսաստանցի նշանավոր երգչուհի Ալլա Պուգաչովան «Сегодня вечером» հաղորդման հեռարձակման ժամանակ խոստովանել է, որ միշտ երազում էր դերասանուհու կարիերայի մասին, բայց այդպես էլ չի կարողացել հայտնվել կինոյում: Պրիմադոննայի խոսքերով, դրան խանգարել է իր հայտնի լինելը: «Իմ երազանքները փլուզվել են հանրաճանաչության պատճառով: Ռեժիսորները դժվար էին պատկերացնում, որ հանրահայտ երգչուհի Պուգաչովան, օրինակ, մասնակցելու է երկրորդ Համաշխարհային պատերազմին: Նրանք ինձ հաճախ ասում էին. «Բոլորը քեզ կանդրադառնան, իսկ մեր ռեժիսորական աշխատանքը չեն քննարկի», - պատմել է երգչուհին: Դերասանուհին հավելել է, որ շնորհակալ է ռեժիսոր Ալեքսանդր Օրլովին` իրեն «Կին, որը երգում է» ֆիլմում նկարահանվելու հրավերի համար: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |