21:00 Փորձված աղվեսը թակարդում | |
|
Հրեա բժիշկը չկարողանալով աշխատանք գտնել ամերիկյան հիվանդանոցներում, որոշում է փոքրիկ, մասնավոր կլինիկա բացել: Բացելուն պես նա մուտքի մոտ՝ «Մեզ մոտ դուք կարող եք բուժվել վճարելով ընդամենը 20 դոլար: Հիվանդության չապաքինման դեպքում մենք պատրաստ ենք 20-ի փոխարեն ձեզ վերադարձնել 100 դոլար» գրությամբ գովազդային ցուցանակ է փակցնում: Զգալով օդից 100 դոլար «բռնելու» պատեհությունը, ամերիկացի մի իրավաբան շտապում է այցելել հիվանդանոց: Դիմելով հրեա բժշկին, նա գանգատվում է. - Գիտեք, բժիշկ, ես իսպառ կորցրել եմ համի զգացողությունը… Գանգատը լսելուն պես, դիմելով բուժքրոջը հրեա բժիշկն ասում է՝ - 22-րդ տուփից բերեք խնդրում եմ դեղամիջոցը և երեք կաթիլ կաթեցրեք հիվանդի բերանի մեջ: Երբ բուժքույրն ավարտում է իր գործը, իրավաբանն այլայլված դեմքով նողկանքով արձագանքում է՝ - Թո՜ւ ո՜ւ, գրողը տանի, բայց սա հո սովորական նաֆթ է … Սա լսելով հրեան պացիենտին ասում է. - Շնորհավորում եմ, Ձեր համի զգացողությունը վերականգնված է… Վճարեք խնդրում եմ 20 դոլար … Կատարվածից փրփրած իրավաբանը վճարելով պահանջված գումարը դուրս է գալիս՝ վերադառնալու և կորցրած գումարը վերադարձնելու հաստատ մտադրությամբ: Երկու օրից նա կրկին այցելում է հիվանդանոց: Դիմելով հրեա բժշկին նա նորից գանգատվում է. - Բժիշկ, ես կորցրել եմ հիշողությունս, ոչինչ մտաբերել չեմ կարողանում… Հրեա բժիշկը կրկին դիմելով բուժքրոջն, ասում է՝ - Խնդրում եմ 22-րդ տուփից բերեք դեղամիջոցը և երեք կաթիլ կաթեցրեք հիվանդի բերանում… - Բայց դա ոչ թե դեղամիջոց է, այլ սովորական նաֆթ: Սրանից երկու օր առաջ Դուք դրանից իմ բերանում արդեն կաթեցրել եք… - Շնորհավորում եմ, Ձեր հիշողությունը վերականգնվեց: Բուժման դիմաց՝ Ձեզանից 20 դոլար… Զայրույթից կարմրատակած իրավաբանը վճարելով պահանջված գումարը դուրս է գալիս: Մի քանի օր անց՝ խոստացված 100 դոլարը ձեռք գցելու հաստատ մտադրությամբ նա նորից այցելում է հիվանդանոց: - Բժիշկ, վերջին շրջանում իմ տեսողությունը նկատելիորեն վատացել է, ըստ էության, ես ոչինչ չեմ տեսնում,- ասում է նա: Լսելով իրավաբանի գանգատը, հրեա բժիշկն ասում է՝ - Ցավոք սրտի, տեսողության վերականգնման առումով մենք Ձեզ ոչնչով օգնել չենք կարող, ահա, վերցրեք մեր կողմից խոստացված 100 դոլարը,- ասում է հրեան: Ակնապիշ նայելով իրեն մեկնված թղթադրամին, իրավաբանը վրդովված ասում է՝ - Բայց խոստացված 100-ի փոխարեն Դուք ինչու եք ինձ 20 դոլարանոց տալիս… - Սրտանց Ձեզ շնորհավորում եմ, ինձ համար էլ միանգամայն անսպասելի, Ձեր տեսողությունը վերականգնվեց… Բարի եղեք, վճարեք բուժման համար սահմանված 20 դոլարը… | |
|
| |
| Всего комментариев: 0 | |