11:38 Փորձագետները Մակրոնին հորդորել են հրաժարվել Նոտր Դամի հապճեպ վերականգնումից | |
|
Վերականգնման բնագավառի հազարից ավելի ճարտարապետներ, պրոֆեսորներ եւ փորձագետներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հորդորել են «զգուշություն հանդես բերել» հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Figaro հրատարակությունը: Ֆրանսիական թերթը հանրապետության նախագահին հասցեագրված նամակը հրապարակել Է այն մասին նրա հայտարարությունից հետո, թե տաճարը կվերականգնվի հինգ տարում: Նամակի տակ ստորագրել Է 1170 փորձագետ: Նման արագ վերակառուցման վերաբերյալ նախագահի խոսքը «զարմանք և խորն անհանգստություն են առաջացրել ամբողջ աշխարհում պատմական ժառանգության պահպանման մասնագետների շրջանում», նշում Է թերթը: «Մենք գիտենք, որ քաղաքական օրացույցը հարկադրում Է գործելու արագ, մենք գիտենք, թե ինչպես Է կրակի ճարակ դարձած Նոտր Դամի տեսքն ազդում Ֆրանսիայի կերպարանքի վրա: Այդուամենայնիվ, մոտ ապագայում Նոտր Դամի ճակատագրի կարևորությունը մեզ բոլորիս պարտավորեցնում Է փակելու աչքերը ինչ-ինչ ժամկետների վրա: Այդ աշխատանքների կարևորությունը շատ ավելի վեր Է ամեն տեսակ քաղաքական մանդատներից, եւ ապագա սերունդները մեզ կդատեն հենց այդ աշխատանքների արդյունքներով»,- ասված Է նախագահին հղված նամակում: Վերականգնման բնագավառի մասնագետներն իշխանություններին հորդորում են չշտապել տաճարի վերականգնման աշխատանքներն սկսելու հարցում և բավականաչափ ժամանակ տրամադրել արատորոշմանն ու փորձագիտական գնահատմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |