13:37 Փորձագետ․ «Ներքին հակասությունները փաթեթավորել և ուղարկել աղբարկղ» | |
|
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է շփման գծում տիրող իրավիճակին։ Գրառման մեջ ասված է․ «Ռազմաճակատի տարբեր ուղղություններում ադրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեզ ոչ մի դեպքում հանդարտվելու, զգոնությունը թուլացնելու առիթ չեն տալիս։ Նույնը վերաբերվում է տեղեկատվական պայքարին։ Հայաստանի և Արցախի ներքին համախմբվածությունը վնասող ցանկացած հայտարարություն, գրառում, քայլ պետք է արագ կանխել, չեզոքացնել, ինչ գնով էլ լինի։ Ներքին հակասությունները, հակակրանքը, ոչ սթափ գնահատականները պետք է փաթեթավորել և ուղարկել աղբարկղ։ Մեզ մարտիկներ են անհրաժեշտ պայքարի բոլոր ճակատներում, իսկ դա միայն ռազմաճակատը չի»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |