16:03
Փորձագետ․ «Աենակարևոր գործոնը ադրբեջանական ագրեսիային կոշտ արձագանքելն է»

Ռազմական փարձագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Անկախ այն հանգամանքից, թե Տավուշի ուղղությամբ իրադարձությունները ինչպես կզարգանան, մեր հաջողության, հաղթանակի և ինչու չէ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամենակարևոր գործոնը ադրբեջանական ագրեսիային կոշտ արձագանք ապահովելն է:

Չպետք է կարծել, թե կոշտ գործողությունները կարող են լայնամասշտաբ ռազական գործողությունների պատճառ դառնալ: Եթե Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ է պլանավորել, ապա նույնիսկ «փափուկ» լինելու, «զսպվածության» պայմաններում էլ իր մտադրությունը կիրականացնի:

Սա նշանակում է, որ ցանկացած ագրեսիա Հայաստանի կամ Արցախի սահմանների ուղղությամբ պետք է ժամանակին ամենատարբեր միջոցներով կանխել. եթե հնարավոր է, ապա հենց սկզբնական փուլում՝ Ադրբեջանի տարածքում»:

Просмотров: 286 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Տիգրան Աբրահամյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0