09:17
Փոփոխություններ՝ «Օսկարի» հանձնման արարողությունում

Փետրվարի 24-ին Լոս Անջելեսում բախատեսված Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը կանցկացվի նորովի ձևավորված բեմի վրա, առանց հաղորդավարի ներածական մենախոսության և «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված կինոնկարների ցուցադրման նոր կարգով: Այս մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով արարողության պրոդյուսերներ Դոննա Ջիլիոտիին և Գլեն Ուեյսին:

«Մենք ցանկանում ենք, որ այս տարի ամեն ինչ նոր տեսք ունենա»,-նշել է Գլեն Ուեյսը:

Նրա խոսքով՝ ողջունելի էր անցյալ տարիների պրակտիկայից հրաժարվելու որոշումը, երբ հաղորդավարն արարողությունը բացում էր մենախոսությամբ:

Ըստ Ուեյսի՝ այս տարի պրոդյուսերները գործողությունների «մանրակրկիտ պլան» են մշակել՝ հաշվի առնելով, որ արարողության հիմնական հաղորդավար չի լինելու:

Категория: Cinema | Просмотров: 852 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: «Օսկար» | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0