15:38 Փողոցային առևտրից ազատվելու հարցում Երևանի քաղաքապետարանը աջակցություն է հայցում | |
|
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանի բոլոր վարչական շրջաններում մանրածախ առևտրի կետերը՝ շուկաները առանձնացված են, դրանցից շատերը որոշ ժամանակ կհատկացվեն անվճար: Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանը պատրաստ է նոր վայրեր առանձնացնել: Առևտրով զբաղվող մեր քաղաքացիները կարող են վստահ լինել, որ բոլորի համար հավասար պայմաններ են լինելու և իրենց բիզնեսը տեղափոխությունից չի տուժելու, փոխարենը շահելու է քաղաքը: Խնդրում ենք բոլոր-բոլորի՝ լրատվամիջոցնների, գերատեսչությունների, քաղաքացիների աջակցությունը փողոցային առևտրից ազատվելու հարցում»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |