21:00
Փնտրիր և կգտնես…

Աշակերտը դիմում է ծերուկ ռաբբիին.

- Ռեբե, ճի՞շտ են ասում արդյոք, որ հին ու բարի այն ժամանակներում, մարդիկ իրենց սեփական աչքերով են տեսել Աստծուն: Ասում են նաև, որ մարդկանցից շատերը անգամ հանդիպել են նրան, որ նա հիշյալ ժամանակներում քայլել է երկրի վրայով ու մարդկանց իմացել անուն առ անուն: Այլ կերպ` Աստված մոտ, շատ մոտ է եղել մարդկանց: Իսկ ի՞նչ է պատահել հետո, ինչո՞ւ այլևս մենք չենք կարող տեսնել նրան: Ինչո՞ւ է նա մեզանից թաքնվում: Ո՞ւր է նա գնացել ու ինչո՞ւ այդպես էլ օգնության ձեռք չի մեկնում խավարում խարխափողներին: Չէ, որ հնում նա մշտապես օգնել է մարդկանց…,- իրեն պաշարած հարցերի պատասխաններն է փորձում լսել աշակերտը:

Ծերուկ ռաբբին երկար նայելով աշակերտի աչքերին, ասում է.

- Որդյակ իմ, նա հիմա էլ մեզ մոտ է, մեր կողքին: Սակայն մարդիկ մոռացել են խոնարհվել այնքան, որ տեսնեն նրան …

Категория: Մտորման համար | Просмотров: 2492 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0