19:00 Պլատոն. մեծ ուսուցչի դասերը | |
|
Պլատոնը (բառացի նշանակում է թիկնեղ, իսկական անունը՝ Արիստոկլես) ծնվել է արիստոկրատի ընտանիքում: Հայրն Ատտիկայի թագավոր Կոդրոսի տոհմից էր, մայրը՝ նշանավոր օրենսդիր Սոլոնի: Պատանեկան տարիներին նա ցանկացել է դառնալ քաղաքական գործիչ, սակայն 407 թ-ից աշակերտելով Սոկրատեսին՝ որոշել է լրջորեն զբաղվել փիլիսոփայությամբ: Ուսուցչի մահվանից հետո Պլատոնը հեռացել է Աթենքից, շուրջ 1 տարի ապրել է Մեգարայում, այնուհետև մեկնել է Եգիպտոս, Հարավային Իտալիա և Սիցիլիա: Սիրակուզայում (Սիցիլիա) բռնակալ Դիոնիսիոսը պալատական հեղաշրջման փորձ անելու մեղադրանքով նրան վաճառել է ստրկության: Ազատվելով՝ Պլատոնը վերադարձել է Աթենք, 387 թ-ին հիմնադրել է սեփական դպրոց՝ Պլատոնյան ակադեմիան (անվանվել է «ակադեմիա», որովհետև հիմնադրվել է առասպելական հերոս Ակադեմոսին նվիրված պարտեզում), որը դարձել է անտիկ գիտության և իդեալիստական փիլիսոփայության խոշորագույն կենտրոն: Պլատոնը համաևվում է փիլիսոփայական մտքի հիմնասյուններից մեկը։ Ստորև ներկայացնում ենք 8 դասեր Պլատոնից, որոնք արդիական են բոլոր ժամանակների համար: 1. Բարությունը բանալի է. «Յուրաքանչյուրը, ում հետ հանդիպում ես, պայքար է մղում, որի մասին դու ոչինչ չգիտես»: 2. Սկզբում մտածում ենք, իսկ հետո՝ խոսում. «Իմաստուն մարդը խոսում է, որովհետև ասելու բան ունի, իսկ հիմարը խոսում է, որովհետև նրան պետք է ինչ-որ բան ասել»: 3. Ազնիվ խաղացեք. «Դուք կարող եք ավելի շատ բան իմանալ մարդու մասին խաղի մեկ ժամվա ընթացքում, քան զրույցների մեկ տարում: 4. Ուղղակի սկսել. «Լավ սկիզբը գործի կեսն է»: 5. Մասնակցեք Ձեր երկրի ապագայի գործերին. «Քաղաքականությանը մասնակցելու մերժման պատիժը կայանում է նրանում, որ, ի վերջո, Ձեզ կղեկավարի Ձեր ենթական»: 6. Բարի գործ կատարեք. «Լավ արարքը ուժ է տալիս և ոգեշնչում է ուրիշներին»: 7. Օգտագործեք Ձեր ուժերը լավ բանի համար. «Մարդկային հոգու գինը որոշվում է իշխանության փորձարկումով»: Աղբյուրը՝ 4brain.ru | |
|
| |
| Всего комментариев: 0 | |