22:30 Pininfarina-ն ներկայացրել է Իտալիայում երբևէ արտադրված ամենահզոր հիպերքարը | |
|
Ժնևի ավտոսրահում ներկայացվել է Automobili Pininfarina ստորաբաժանման Battista էլեկտրական հիպերքարը, որն ամենահզորն է երբևէ Իտալիայում կառուցված ճանապարհային մեքենաներից: Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, նորույթը համալրված է 4 էլեկտրաշարժիչով: Ընդհանուր առմամբ, մեքենան 1900 ձիաուժ հզորություն է զարգացնում: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է ավելի քան 350 կմ/ժամ: Երկդուռ մոդելը համալրված է լիաքարշակ համակարգով: Առանց վերալիցքավորման մեքենան կարող է 450 կմ տարածություն անցնել: Մեքենան անվանումն ստացել է Carrozzeria Pininfarina ընկերության հիմնադիր Ջովաննի Բատիստա «Պինին» Ֆարինայի պատվին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |