22:45
Peugeot-ը ցույց կտա սպորտային էլեկտրաքարի կոնցեպտը

Ժնևի ավտոսրահում, որն անցկացվելու մարտի 5-17-ը, տեղի կունենա 508 Peugeot Sport Engineered կոնցեպտ-քարի համաշխարհային պրեմիերան: Այն ստեղծվել է Peugeot 508 Hybrid լիֆթբեքի մոտիվներով և բնութագրվում է հզորությամբ՝ զուգակցված աղտոտող նյութերի արտանետումների ցածր մակարդակով, փոխանցում է RG-ն:

Այսօր արդեն Peugeot 508-ն առաջարկում է GT կամ GTi տարբերակներ, շուտով այս մոդելի շրջանակում մոդիֆիկացիաների շարքը կընդլայնվի Hybrid և Hybrid4 տարբերակների հաշվին: Կոնցեպտն ազդարարում է ավելի հզոր էլեկտրամեքենաների նոր հավաքածուի ստեղծումը:

Ընկերության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ինժեներները միավորել են երեք շարժիչների (PureTech 200, առջևի 110 ձ.ու. և հետին առանցքի 200 ձ.ու. էլեկտրաշրժիչ), երկու տեսակի էներգիայի և լիահաղորդակի սխեմայի ներուժը: Սա թույլ է տվել ապահովել արագության զարգացումը առավելագույն պտտման պահով, որը հավասար է 500 Նմ-ի: Արդյունքում նոր էլեկտրաքարը զրոյից մինչև 100 կմ արագությունը զարգացնում է 4,3 վայրկյանում, իսկ 80-ից մինչև 120՝ 2,5 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է ժամում 250 կմ:

Առջևի անիվներին տեղադրված են արգելակման մեխանիզմներ՝ 380 մմ տրամագծով օդափոխող արգելակման սկավառակներով անշարժ հենակով 4 մխոցով: Փոփոխվել են նաև ավտոմեքենայի անվադողերը. մշակողները փոքրացրել են թափքի բարձրությունը, մեծացրել առջևի և հետևի անվահետքը (համապատասխանաբար՝ 24 և 12 միլիմետրով), կիրառել են կախոցի աշխատանքի նոր ալգորիթմներ:

Մարտկոցը էլեկտրաքարշող ուժի ռեժիմում ապահովում է մինչև 50 կմ տարածությամբ ընթացք: Սպորտային ռեժիմում ներքին այրման շարժիչի և էլեկտրական քարշող ուժի համատեղ օգտագործումը հնարավոր է դարձնում ժամում մինչև 190 կմ արագությունը:

Հատուկ ուշադրություն է դարձվել աերոդինամիկային: Ռադիատորի նուրբ վանդակաճաղը կազմված է բազմաթիվ ներկառուցված սկավառակներից: Առջև բամփերին օդամղիչները մեծացրել են՝ մեխանիկական բաղադրիչների հովացումը բարելավելու նպատակով, իսկ բամփերի կողքերին վահանիկները աերոդինամիկական դիմադրությունը նվազեցնելու համար են:

Категория: Auto News | Просмотров: 427 | Добавил: Moder-003 | Теги: էլեկտրական մեքենաներ, Peugeot | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0