.... Երկրները առհասարակ պարտվում են իդեոլոգիաների պարտությունից հետո, մշակույթների պարտությունից հետո, երկրները, պետությունները զոր ու զորքով գրոհում են, իհարկե, մշակույթների նախնական գրոհումներից հետո։
.... Երկրները առհասարակ պարտվում են իդեոլոգիաների պարտությունից հետո, մշակույթների պարտությունից հետո, երկրները, պետությունները զոր ու զորքով գրոհում են, իհարկե, մշակույթների նախնական գրոհումներից հետո։
.... Հետո թռած եկավ արեգակի շեղբը, բախվեց, սայթաքեց Արարատի սառույցների վրա և ձորն ընկավ ու փշրվեց, և Արարատյան հովիտը լցվեց կապույտ վաղորդայնով: Մի պահ սպասեց ու հազար գործարանի ուժով պայթեց Երևան միլիոնանոց քաղաքը: Ջրհեղեղը ցամաքել էր՝ Գեղամա լեռներում թողնելով մի բուռ ջուր:
Հայ արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում 1935 թվականի փետրվարի 12-ին: Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։ 1952 թվականից տեղափոխվել է Երևան։ 1955-1958 թթ. աշխատել է որպես լինոտիպիստ Երևանի N2 տպարանում։ 1958-1962 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում և ուսմանը զուգահեռ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։
Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս», լույս է տեսել 1967 թ.։ ՍՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով։ Ունի դուստր և որդի։
Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր։ Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։
Վախճանվել է 2002 թվականի դեկտեմբերի 18-ին Երևանում:
Կրթությունը
Կիրովականի մանկավարժական ինստիտուտ
1958-1962 - Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվաբանական ֆակուլտետ։
1966-1967 - Մոսկվայի բարձրագույն կինոսցենարական կուրսեր։
1965-1967 - Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներ
Մրցանակները
1967 - "Дружба народов" ամսագրի մրցանակ
1984 - Գրականության ՀԽՍՀ պետական մրցանակ
1996 - ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ
Ժողովածուներ
1967 - «Օգոստոս» (Երևան, «Հայաստան»)
Արջը
Բեռնաձիեր
Թախիծ
Մենք ենք մեր սարերը
Միամիտ պատմություն
Շները
1978 - «Ծառերը» (Երևան, «Սովետական գրող»)
Աշնան արև
Գոմեշը
Խումհար
Ծառերը
Մեծամոր
Մեսրոպ
Սկիզբը
1978 - «Մեր վազքը» (Երևան, «Սովետական գրող»)
Բաց երկնքի տակ հին լեռներ
Իմ գայլը
Կանաչ դաշտը
Հացը
Մեր վազքը
Պատիժը
1983 - «Տերը» (Երևան, «Սովետական գրող»)
Այս կանաչ կարմիր աշխարհը
Աշնան արև
Չեզոք գոտի (պիես)
Ջաղացը
Տերը
Հրապարակախոսություն, էսսեներ, հոդվածներ
Մեծամոր
Սպիտակ թղթի առջև
Ես ես եմ
Կինոսցենարներն ու պիեսները
1969 - Մենք ենք մեր սարերը
1969 - Աղքատի պատիվը
1975 - Այս կանաչ, կարմիր աշխարհը Ակսել Բակունցի «Միրհավը» պատմվածքի մոտիվներով