11:44 «Պետական բյուջեի նախագծով չկա 21% պարգևավճարների բարձրացում». պատգամավոր | |
|
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հարգելի հայրենակիցներ, հարգելի ԶԼՄ 2021թ պետական բյուջեի նախագծով ՉԿԱ 21% պարգևավճարների բարձրացում։ Աշխատանքի վարձատրությունը (որի մեջ ներառված է նաև պարգևավճարները) 2021թ աճել է 2.8%-ով։ Մասնավորապես 2020թ հաստատվել է 87.3 մլրդ դրամի աշխատանքի վարձատրության ֆոնդ, որը 2021թ նախագծով նախատեսվում է 89.7 մլրդ դրամ։ Սա էլ աղյուսակը․․․ինչպես տեսնում եք 21% ՉԿԱ․․ Հ․Գ․ Համադրելիություն ապահովելու ու մեթոդաբանապես կոռեկտ համադրություններ անելու համար պետք էր դիտարկել նաև հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրումը, որը 2021թ ամբողջությամբ արտաբյուջեից դուրս է եկել։ Աղյուսակում ներկայացված են համադրելի թվեր»:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |