14:30 ՊԵԿ-ը Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տվյալներ է տրամադրել ԱԱԾ-ին | |
|
Եթե դուք համարում եք փաստաթղթերը պահանջելը և մեր տրամադրելը աջակցություն է, ապա այո, աջակցել ենք։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ձերբակալման վերաբերյալ ԱԱԾ-ին տվյալներ տրամադրելուն։ «Ինչի՞ց նման բան եզրակացրիք։ Ֆինանսների նախարարությունում էլ է եղել։ ԱԱԾ-ի քննչական գործողություններ իրականացնող մարմինը հավանաբար շատ մեծ ծավալի աշխատանք է կատարել, ձեռք են բերել որոշակի փաստաթղթեր, այդ թվում՝ ՊԵԿ-ից։ Եվ այդ փաստաթղթերի, վկաների եւ տարբեր քննչական գործողությունների արդյունքում եկել է ինչ-որ եզրահանգման եւ մեղադրանք է առաջադրել։ Եթե դուք համարում եք փաստաթղթերը պահանջելը եւ մեր տրամադրելը աջակցություն է, ապա այո աջակցել ենք»,- ասաց Անանյանը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |