11:17
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ամփոփում է պաշտոնավարման 100 օրը

Լրացավ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնավարման 100 օրը. ՊԵԿ-ը հրապարակել է ամփոփիչ ֆիլմ-հաշվետվություն։

Պետական եկամուտների կոմիտեն, երկրի համար դժվար շրջափուլում, շարունակում է կյանքի կոչել նախանշված բարեփոխումներն՝ արդեն նոր ղեկավարի գլխավորությամբ:

Համակարգի առջև դրված խնդիրները նույնն են, ակնկալիքները՝ նույնպես, առավել ևս համավարակի պայմաններում. ապահովել պետական եկամուտների հավաքագրման բնականոն գործընթացը, բարելավել ծառայությունները, շարունակել աջակցությունը տուժած ոլորտներին և տնտեսվարողներին:

Ստվերի կրճատում, հարկային և մաքսային վարչարարության արդիականացում, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքար, գործարար միջավայրի բարելավում, մատուցվող ծառայությունների որակի բարձրացում։ Պետական եկամուտների կոմիտեն հետևողական կենսագործում է նախանշված այս և մյուս առաջնահերթությունները:

Просмотров: 214 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: ՊԵԿ նախագահ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0