21:30 Պեդանտիզմ | |
|
Պեդանտությունը կամ պեդանտիզմը անձի որակ է, որի դեպքում անձը հետևում է չափազանց կոնկրետության և կոկիկության իր կողմից իրականացվող գործողություններում, ունի չափազանց շատ հակվածություն հետևել ֆորմալ պահանջներին, կանոններին և այլն։ Պեդանտության արտաքին դրսևորումներն են կոկիկությունը, մանրախնդրությունը, կյանքի տարբեր կողմերում սահմանված կարգուկանոնի պահպանումը։ Ըստ դրսևորման աստիճանի կարող է լինել՝ թեթև-ռացիոնալից մինչև կպչուն-հիվանդագին։ Գործունյա կամ ռացիոնալ պեդանտությունը ամբողջությամբ կամ էլ գրեթե ամբողջությամբ գիտակցված է և հաշվարկված։ Նման դեպքում պեդանտությունը կարելի է համարել մարդու կյանքի ռազմավարություն։ Անձը գտնում է, որ ամեն ինչ պետք է անել մաքսիմալ որակով, որ դա լավ սովորություն է և դա անընդհատ կփրկի իրեն։ Որոշների մոտ պեդանտությունը կարող է հիվանդագին և կպչուն բնույթ ունենալ, ինչը հաճախ կապված է լինում հոգեկան խաթարումների՝ օրինակ նևրոզների հետ։ Աղբյուրը՝ hogebanutyun.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |