|
Ուինսթոն Չերչիլը Մեծ Բրիտանիայի պատմության ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկն է: Նա Միացյալ Թագավորության վարչապետն էր 1940-ից 1945 թվականներին, ապա նաև 1951-ից 1955-ին:
- Շատերը, չգիտես ինչու, փորձում են հավասարության նշան դնել հրդեհի և հրշեջի միջև…
- Շատ անդամներ ունեցող ակումբը` դադարում է ակումբ լինելուց…
- Եթե դուք որոշել եք մարդ սպանել, կարծում եմ, բարեկիրթ մնալն այդ պայմաններում իսպառ իմաստազրկվում է…
- Ուզած խելացի մարդ էլ պատերազմում հաղթելու ծրագիր կարող է ներկայացնել: Եթե, իհարկե, նա չէ այդ ծրագրի պատասխանատուն…
- Խելացի մարդը բոլոր սխալները չէ, որ ինքը կանի: Նա հնարավորություն կտա նաև ուրիշներին…
- Շատերն են տրվում տարածված մոլորությանը` հավասարության նշան դնելով հրդեհի և հրշեջ ջոկատի միջև…
- Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին.
- «Ես համոզված եմ, որ մենք` նախորդ պատերազմի մեր սխալներն այլևս չենք կրկնի, մենք … նոր սխալներ կգործենք…»:
- Ալկոհոլը անեստետիկ է, որը թույլ է տալիս անցկացնել մի վիրահատություն, որը կոչվում է Կյանք ...
-
Ավելի հեշտ է կառավարել մի ամբողջ ազգ, քան դաստիարակել չորս երեխա:
-
Երիտասարդ տարիներիս ինձ համար օրենք էի սահմանել՝ ոչ մի կաթիլ սպիրտային մինչ ճաշելը: Այժմ, երբ արդեն վաղուց երիտասարդ չեմ, այդ օրենքը վերափոխվել է՝ ոչ մի կաթիլ սպիրտային մինչ նախաճաշ:
-
Ես միշտ ուղղորդվել եմ հետևյալ օրենքով՝ մի՛ վազիր, եթե կարող ես կանգնել, մի՛ կանգնիր, եթե կարող ես նստել, մի՛ նստիր, եթե կարոող ես պառկել:
-
Այն ամենը ինչ ես ցանկացել եմ, դա՝ կառուցողական քննարկումից հետո համաձայնվել բոլոր ցանկություններիս հետ:
-
Դեմոկրատյան՝ կառավարման վատագույն ձևն է: Եթե չհաշվենք մնացածը:
-
Քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, ի՞նչ տեղի կունենա վաղը, մեկ շաբաթից, մեկ ամսից և մեկ տարուց: Իսկ հետո բացատրել, թե ինչո՞ւ դա տեղի չունեցավ:
-
Կապիտալիզմի ի ծնե թերությունը դա՝ հարստության ոչ հավասարապես բաշխումն է, իսկ սոցիալիզմի ի ծնե արժանիքը՝ աղքատության հավասարապես բաշխումը:
-
Իմ երկրում, իշխանության ներկայացուցիչները հպարտանում են նրանով, որ նրանք պետության ծառաներն են, իսկ պետության տերեր լինելը կհամարվեր ամոթալի:
-
Դիվանագետը՝ դա այն մարդն է, ով երկու անգամ կմտածի մինչ ոչինչ չասելը:
-
Պատմություն գրում են հաղթողները:
-
Ես վաղուց եմ նկատել, որ բոլորը, ամեն ինչում փորձում են մեղադրել ինձ: Նրանք մտածում են, որ մեղքի զգացումը ինձ զարդարում է:
-
Դպրոցի ուսուցիչները ունեն այնպիսի իշխանություն, որի մասին կերազեին վարչապետները:
-
Եթե ճշմարտությունը բազմանկյուն է, ապա սուտը՝ բազմաձայն:
-
Փող դիզելը՝ օգտակար գործ է, հատկապես եթե դա արդեն արել են ձեր ծնողները:
-
Ես միշտ պատրաստ եմ սովորել, սակայն ինձ ոչ միշտ է դուր գալիս, երբ ինձ սովորեցնում են:
-
Աշխարհում շրջում է հրեշավոր քանակությամբ ենթադրություններ, իսկ ամենասարսափելին այն է, որ դրանց ուղիղ կեսը՝ ճշմարտություն են:
-
Ես սիրում եմ խոզերին: Շները մեզ դիտում են վարից վեր, կատուները՝ վերից վար: Իսկ խոզերը մեզ դիտում են որպես հավասար:
-
Մարդիկ հրաշալի կերպով կարողանում են պահպանել գաղտնիքները, որոնցից տեղյակ չեն:
-
Վատատեսը դժվարություններ է տեսնում յուրաքանչյուր հնարավորության մեջ, իսկ լավատեսը՝ յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություն:
-
Չափազանց հեռուն տեսնելը՝ անհեռատես է:
-
Խելացի մարդը բոլոր սխալները միայնակ չի կատարի: Նա հնարավորություն կտա նաև ուրիշներին:
-
Միշտ ավելի հեշտ է հայտարարել սեփական սկզբունքների մասին, քան դրանք իրագործել:
-
Չկա ավելի մեծ ներդրում, քան կաթի ներդրումը նորածինների մեջ:
-
Հաջողությունը՝ դա ունակությունն է առանց էնտուզիազմը կորցնելու շարժվել անհաջողությունից անհաջողություն:
-
Ես լավատես եմ: Չեմ տեսնում օգուտ այլ բան լինելուց:
|