|
Խորհրդարանում շարունակվում են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումները:
Այսօրվա նիստի մեկնարկին, «Իմ քայլը» խմբակցությունից առաջադրված, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանը նշեց, որ արդեն 5-րդ օրն է` քննարկում են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
«Դա յուրօրինակ ռեկորդ է, նման բան նախկինում չի եղել: Եթե նայում ենք ժամանակի խնայողության տեսանկյունից, մենք բավական անարդյունավետ ենք աշխատում: Իհարկե, դա էլ իր պլյուսներն ունի` մեկս մյուսիս տեսակետին ենք ծանոթանում, բայց այն հարցերն ու դիտարկումները, որ այստեղ հնչում են, կարող էին հետագայում էլ հնչել, հրատապությունն այդքան ակնհայտ չէր»,- ասել է Թունյանը։
|