17:48
Փաստաբան․ «Ներկայացված հայցը պարզապես ծիծաղելի է»

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ֊գնդապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ քաղաքացիական գործի մասին լրատվական կայքերից մեկի միջոցով տարածված տեղեկատվության մասին անհրաժեշտ եմ համարում հայտնել հետևյալը`
Ցավալի է, երբ լրատվամիջոցը փաստացի դառնում է մի կողմի գործիք և մոռանում է օբյեկտիվ լինելու իր ենթադրյալ առաքելությունը։ Ինչ վերաբերում է բուն գործին, ապա ներկայացված հայցը պարզապես ծիծաղելի է, իսկ դատավորի նկատմամբ մի քանի օր առաջ հարուցվել է կարգապահական վարույթ` դատավարական օրենքի առերևույթ կոպիտ խախտման հիմքով։

Հուսամ այսուհետ ցանկացած լրագրող կփորձի պարզել մյուս կողմի դիրքորոշումը և կտարածի օբյեկտիվ տեղեկատվություն, այլ ոչ թե կգնա էժանագին սենսացիա ստեղծելու արատավոր ճանապարհով»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 615 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Վլադիմիր Գասպարյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0