09:37
«Փաստ»․ Կոշտ խոսակցություն են ունեցել

«Փաստ» թերթը գրում է.

«Նախօրեին ԱԺ-ում առաջին անգամ հայ պետականության պատմության մեջ պատգամավորները նախարարի գործունեությունը կասկածի տակ դրեցին՝ փորձելով նրան ազատել զբաղեցրած պաշտոնից: Սա տեղի էր ունեցել նախարարի՝ պատգամավորների հարցապնդմանը ոչ պատշաճ և, վերջիններիս բնորոշմամբ, իմիջիայլոց պատասխաններ տալու պատճառով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը խիստ զայրացրել է վարչապետ Փաշինյանին, և նա նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ բավականին կոշտ խոսակցություն է ունեցել՝ նշելով, թե՝ «դա ի՞նչ թեմա է, որ մի հատ էլ վրաներս մուննաթ գան կամ նման հարց դնեն քվեարկության, լրիվ իրականության զգացողությունը կորցրել ես»: Ջանջուղազյանը, բնականաբար, տվել է պարզաբանումներ, որոնք, սակայն, վարչապետին չեն բավարարել»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Просмотров: 600 | Добавил: vakhtangmmargaryan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0