20:30 Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանին | |
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ։ Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն Տեր-Թադևոսյան, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր անցած ուղով, գործունեությամբ, հայրենի երկրին մատուցած ծառայություններով ու նվիրվածությամբ հայ ժողովրդի շրջանում վայելում եք մեծ սեր և հարգանք: Անգնահատելի է արցախյան ազատամարտում, մասնավորապես, Շուշիի ազատագրման և մեր մյուս հաղթանակների կերտման գործում Ձեր ավանդը: Դուք հայրենասիրության վառ օրինակ եք մատաղ սերնդի համար և ուրախ եմ, որ այսօր էլ շարունակում եք ակտիվ գործունեությունը՝ Ձեր ունեցած փորձով, գիտելիքներով ու խորհուրդներով նպաստելով մեր հայրենիքի պաշտպանական համակարգի զարգացմանն ու արդիականացմանը: Եվս մեկ անգամ շնորհավորելով նշանակալի հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |