13:29 Փաշինյանը սեփական թիմը դարձրեց իր արկածախնդրական գործելաոճն արդարացնող պատանդների. Հարութ Ուլոյան | |
|
Եթե ուղեղներս բթացնենք ու ինչ-որ կերպ ընդունենք, որ պատերազմից հետո, վերջին 6 ամիսների ընթացքում Փաշինյանի կողմից ներկայացված տարատեսակ խաչաձև «պարզաբանումները» ոչ թե կեղծիք ու խայտառակագույն մանիպուլյացիա, այլ` Հիսուսի գալստյան համար ասֆալտ փռողի կողմից ներկայացվող բացարձակ ճշմարտություններ են, այնուամենայնիվ, նույնիսկ չնչին բարոյականության տեր ու պատասխանատվության զգացում ունեցող մարդը` Պետական գործիչը, պատերազմից հետո, գիշեր-ցերեկ պիտի մտածեր, թե ինչպես է ներողություն հայեցելու ժողովրդից ու մեկընդմիշտ հեռանալու քաղաքականությունց: Կրկնում եմ` եթե երևակայաբար համարենք, որ Փաշինյանի ողջ «արդարացման» բազան ոչ թե մանիպուլյացիա, այլ` բացարձակ ճշմարտություն է, միևնույնն է` Փաշինյանը ՈՂՋ պատասխանատվությունը պետք է վերցներ բացառապես իր վրա (բացառեր նույնիսկ թիմային պատասխանատվությունը) և հեռանար: Նման քայլը պետք է թելադրված լիներ հետևյալ հիմնական շարժառիթներով.
Այո, նման վարքագծի դեպքում, հասարակության որոշ շերտեր Փաշինյանին, բացի հիմնական մեղքերից, այլ մեղքեր էլ կվերագրեին, սակայն Փաշինյանը, այնուամենայնիվ, պետք է գնար այդ քայլին` ցույց տալու համար, որ ոչ թե պետությունը, ժողովուրդը, կռվողները, սեփական քաղաքական թիմն են պարտվել, այլ` բացառապես ինքը: ՊԵՏԱԿԱՆ գործիչի առանձնահատկությունը հենց նման պատասխանատվության զգացումն է: Հակառակ սրան, Փաշինյանը ջանք չխնայեց պարտությունը վերագրել պետությանն ու ժողովրդին․
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |