|
Կառավարությունը մոտ 270 միլիոն դրամ է հատկացրել Ամանորյա միջոցառումները կազմակերպելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ խոսքը բացարձակապես ուտել-խմելու, ճոխությունների, ծափ-ծլնգոցի վրա գումար ծախսելու մասին չէ:
«Մենք սրանով լուծում ենք և պիտի այս ավանդույթը շարունակելով և զարգացնելով՝ լուծել շատ կարևոր սոցիալ- հոգեբանական, տնտեսական, գեղագիտական խնդիրներ»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով, Ամանորյա միջոցառումների կոմպլեքսը նպատակ ունի, որպեսզի Ամանորը մեծ թվով քաղաքացիներ նշեն Հայաստանում, մինչդեռ Ամանորը Հայաստանից դուրս նշելով՝ Հայաստանից գումաներ են արտահոսում, ինչը լուրջ խնդիր է երկրի տնտեսության համար: Կառավարության ղեկավարի խոսքով, այսպես ուզում են նաև խթանել դեպի Հայաստան տուրիստների հոսքը:
«Չեմ հասկացել ու չեմ հասկանա այն շեշտադրումները, թե երկրում այսքան պրոբլեմ կա, դուք տոնի վրա այդքան գումար եք ծախսում: Ես համարում եմ, որ մարդկանց ուղղակի փող բաժանելն իրենց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հնարավոր ամենավատ ճանապարհն է: Արդեն իսկ չարչրկված, մաշված ասացվածքը մեջբերեմ. «Մարդկանց պետք է ոչ թե ձուկ բաժանել, այլ սովորեցնել ձուկ բռնել»: Մեր ամբողջ քաղաքականությունն ուղղված է դրան, որ մարդկանց հնարավորություն ստեղծենք աշխատելով լուծել իրենց սոցիալ-տնտեսական խնդիրները»,-ասաց Ն. Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
|