12:49
Փաշինյանի խորհրդականը ազատվել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունը փոխանցել է ինքը՝ Ա. Գասպարյանը, ֆեյսբուքյան էջում, ապա ջնջել Ֆեյսբուքի իր էջը: Գրառման մեջ արդեն նախկին խորհրդականը նշել էր.

«Ընկերներ, տեղեկացնում եմ, որ այլևս չեմ հանդիսանում ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականը:

 Այնտեղ, որտեղ ես կարող էի օգտակար լինել, այժմ ամբողջությամբ կորցրել է իր ակտուալությունը: Եվ փառք Աստծո. նշանակում է ամեն բան ընթանում է, ինչպես պետք է: Ես երբեք չեմ ձգտել քաղաքական կարիերայի:

 Ոչ մի հակասություն և երկիմաստություն չկա և չի էլ կարող լինել. Ինչպես որ հավատում էի Փաշինյանին ճանապարհի սկզբում, այնպես էլ հավատում եմ այժմ: Նա մարդ է, որն անկեղծորեն ջանում է և աշխատում է Հայաստանը ավերակներից վերականգնելու համար: Փաշինյանին և նրա թիմին մաղթում եմ հաջողություններ»:

Просмотров: 300 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Արտակ Գասպարյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0