12:36
Փաշինյանի հարցազրույցն «Իրան» օրաթերթին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Իրան» օրաթերթին։ Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջն առանձնացրել է մի քանի կարևոր շեշտադրում․

«Միջազգային մակարդակով հաստատվել է, որ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար: Ցավոք, տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն ցուցաբերել լուրջ հակազդեցություն:

Կասկածից վեր է, որ արտաքին ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի սպառնալիքներ, որոնց տարածաշրջանային հետևանքներն ապագայում են երևալու:

Տարածաշրջանային երկրները պետք է ավելի լուրջ մոտենան այս խնդրին»:

Категория: Հարցազրույց | Просмотров: 222 | Добавил: vakhtangmmargaryan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0