15:20
Փաշինյան․ «Քրեական ենթամշակույթի մարդկանց պետք է ուղարկել իրենց տուն՝ բանտ»

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ մի շարք նախագծերով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանակարգության, բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են Քրեական օրենսգրքի 222-րդ կամ 223-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ բանդիտիզմ և հանցավոր համագործացությանը մասնակցելը։
«Միաժամանակ, այս մասով նախատեսված է խրախուսական նորմ այն մասնակցի համար, ով կբացահայտի խումբը կամ կնպաստի տվյալ խմբի գործունեության խափանմանը։ Նշված անձանց մասով խրախուսական նորմ է սահմանված քրեական պատասխանատվությունից ազատվելը», - ասել է նախարարը։

ՀՀ վարչապետն իր հերթին նկատեց, որ այս ամենի մեջ ներգրավված անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։

«Այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, և հետևաբար պետք է նրանց բոլորին ուղարկել իրենց տուն ապրելու», - նշեց նա։

Կառավարության նիստին ներկա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր հերթին նկատեց, որ քրեական ենթամշակույթում ներգրավված անձինք շատ անգամ էականորեն վնասում են հանցագործությունների բացահայտմանը։

Просмотров: 410 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: քրեական հեղինակություն | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0