13:24
Փաշինյան․ «Ամուլսարի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում չունենք»

«Այս պահի դրությամբ մենք  չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որեւէ իրավական հիմնավորում, բայց հասկանալի է նաեւ, որ մենք չենք կարող հաշվի չառնել  մեր հանրությյան շրջանում առկա անհնագստությունները:

Մենք չենք կարող ասել, հա դե, դե յուրե ոչ մի հիմք չունենք, մեր հանրությունն էլ անհնագստություններ ունի, հարցեր ունի, փաստեր ունի, որոնք, ի դեպ, ձեռք են բերվել մեր օգնությամբ ու աջակցությամբ, մեր աշխատանքի թափանցիկության շնորհիվ, մենք չենք կարող ասել` էդ ամեն ինչը մեզ չի վերաբերում, բնականաբար, մենք պետք է հաշվի առնենք հանրության անհանգստությունը:

Մյուս կողմից մենք չենք կարող նաև հաշվի չնստել Հայաստանի տնտեսական հանրության անհանգստությունները» ,- այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

 

Категория: Տեսանկյուն | Просмотров: 525 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Ամուլսար | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0