10:33 Փաշինյան․ «Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ՝ նավթի և գազի մատակարար» | |
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր ներկայացրել է իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցից մի հատված, որը ներկայացնում ենք ստորև․ «Հռոմում հարցազրույց տվեցի «Corriere della Sera» թերթին: Հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածը հետեւյալ հարցուպատասխանն էր. Հարց - Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է: Արդյոք սա խնդի՞ր է մեր երկրի հետ ձեր հարաբերությունների համար: Պատասխան - Մենք ունենք բավական լավ հարաբերություններ (Իտալիայի հետ) եւ հուսով ենք, որ դրանք էլ ավելի կբարելավենք: Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի եւ գազի մատակարար է: Այսօր «էներգիա» բառի իմաստը շատ արագ փոխվում է: Շատ շուտով Իտալիայի և բոլոր երկրների համար էներգիայի հիմնական մատակարարը կլինի արևը: Հետեւաբար, մենք պետք է հաշվի առնենք փաստերն ու ապագան»:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |