10:23 Պարզաբանում՝ Գառնու տաճարի մոտ «փարթիի» վերաբերյալ | |
|
Սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, իբրև թե «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում փարթի է անցկացվում։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրիլ» ֆիլմը։ Ըստ ֆիլմի տնօրեն Դիաննա Ավետիսյանի նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի` միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելու դրվագը։ Ըստ աղբյուրի, ֆիլմի գլխավոր պրոդյուսերը և գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է։ Այն նկարահանվում է անվճար հիմունքներով, մի խումբ պրոֆեսիոնալների նախաձեռնությամբ։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |