11:15 Փարիզում հրաժեշտ են տվել Միշել Լեգրանին | |
|
Փարիզում հրաժեշտ են տվել հայկական արմատներով հանրաճանաչ կոմպոզիտոր Միշել Լեգրանին, հաղորդում է «Կուլտուրա» հեռուստաալիքը: Հայտնի կոմպոզիտոր, «Օսկար» կինոմրցանակի եռակի դափնեկիրը շաբաթ լույս գիշերը 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է: Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Ալեքսանդր Նեվսկու տաճարում, որտեղ Լեգրանը պսակադրվել էր իր կնոջ՝ ռուսական ծագում ունեցող ֆրանսիացի դերասանուհի Մաշա Մերիլի հետ: Եղեկեցում էին Լեգրանի ընտանիքն ու մտերիմ ընկերները, այդ թվում՝ երաժիշտ և կոմպոզիտոր Վլադիմիր Կոսման և ռեժիսոր Կլոդ Լելուշը: Հրաժեշտի արարողությանը ներկա է գտնվել նաև Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը: Մարինյի թատրոնում քաղաքացիական հոգեհանգստից հետո Միշել Լեգրանին հուղարկավորել են Պեր-Լաշեզ գերեզմանատանը: «Նա շատ կարևոր մարդ էր ինձ համար, ես նրանից շատ եմ սովորել. նա մեծ ազդեցություն է թողել ինձ վրա: Ես մեծապես պարտական եմ նրան. բարձր եմ գնահատել նրան, որպես երաժիշտ: Այսօր տեղի ունեցածը պարզապես անիրական է»,- կիսվել է կոմպոզիտոր Վլադիմիր Կոսման: Միշել Լեգրանը ծնվել է կոմպոզիտոր, դիրիժոր Ռայմոն Լեգրանի և հայտնի հայկական ընտանիքում ծնված դաշնակահարուհի Մարսել Տեր-Միքայելյանի ընտանիքում: Լեգրանը հայտնի է, նախևառաջ, որպես ֆիլմերի երաժշտության հեղինակ: Մասնավորապես, նա գրել է «Շերբուրյան հովանոցներ» (1964), «Աղջիկները Ռոշֆորից» (1967), «Թոմաս Քրաունի խարդախությունը» (1968) ֆիլմերի երաժշտությունը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |